«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զգուշացնում է՝ համացանցում գործող կեղծ կայքերը Ընկերության հետ որևէ առնչություն չունեն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես զգուշացնում է, որ ներկայում համացանցում գործող, անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքերը, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ՝ Ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն քաղաքացիներից դրամական միջոցների ներգրվման գործառույթներ չի իրականացնում, Ընկերության ներդրումային ծրագրերի իրագործման կամ բնական գազի առքուվաճառքի հետ կապված կոմերցիոն առաջարկներ չի ներկայացնում։
Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն արժեթղթերի շուկայում որևէ գործունեություն չի իրականացնում։ Կեղծ կայքերում զետեղված ցանկացած արտոնագիր, վկայագիր, հավաստագիր կամ նմանատիպ այլ «փաստաթուղթ», որում հիշատակված է Ընկերության անվանումը հանդիսանում է կեղծիք, որի օրինակը ներկայացվում է ստորև։Ընդ որում՝ կեղծ կայքերի հեղինակները ապօրինաբար օգտագործում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի պաշտոնական ապրանքանիշը՝ թյուրիմացության մեջ գցելով քաղաքացիներին։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես ընդգծում է, որ նմանատիպ գործողությունները խարդախության դրսևորում են։
Ստորև ներկայացվում է կեղծ կայքի օրինակը, որի միջոցով անհայտ անձինք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի անունից առաջարկում եմ ներդրումներ կատարել Ընկերության նախագծերում։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (JPG, 150 ԿԲ)