Առաջիկա հինգ տարիների ներդրումային ծրագրի շրջանակում առավել նշանակալի և կարևոր տեղ են զբաղեցնում Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանում (ԳՍՊԿ) պահեստավորվող բնական գազի ծավալների ավելացման ուղղված աշխատանքները և միջոցառումները։
Ընթացիկ տարում Աբովյանի ԳՍՊԿ-ում իրականացվում են թվով երեք գազահորերի կապիտալ նորոգման աշխատանքներ, գազամոտոճնշակների, 3-րդ աստիճանի գազի օդային հովացման սարքերի, գազի սեպարացիոն հանգույցի ընթացիկ նորոգման աշխատանքներ, ինչպես նաև կայանի տեխնոլոգիական հանգույցների, սարքավորումների և ինժեներական ենթակառուցվածքի ընթացիկ նորոգում և այլ աշխատանքներ։
Աբովյանի ԳՍՊԿ-ն նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գազի սպառման տարեկան (սեզոնային) անհավասարաչափությունը կարգավորելու, ինչպես նաև հանրապետություն մատակարարվող բնական գազի սահմանափակումների դեպքում սպառողներին բնական գազով ապահովելու համար: Աբովյանի ԳՍՊԿ-ն հանդիսանում է բարձր ռազմավարական նշանակության օբյեկտ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 671 ԿԲ)