2022 թվականի 9 ամիսների ընթացքում «թեժ գծով» ստացվել է ավելի քան 7100 զանգ և 1330 դիմում
2022 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» ստացվել է 7100 զանգ: Ընկերության պաշտոնական կայքի «Հետադարձ կապ» բաժնի միջոցով ստացվել է 928, «Facebook» սոցիալական ցանցի պաշտոնական էջով՝ 405 դիմում:
Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազանջատումների, ներտնային սպասարկման դիմաց գանձվող վճարումերի, ինչպես նաև գազաֆիկացման ընթացակարգի վերաբերյալ:
Գրավոր դիմումները գրանցվել և փոխանցվել են համապատասխան ստորաբաժանումներին: Հարցերը սահմանված ժամկետներում ուսումնասիրվել են մասնագետների կողմից և տրվել գրավոր պատասխաներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն