Շինարարության հսկողության ծառայության մասնագետները որակավորման բարձրացման դասընթացներ են անցել «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ Ուսումնա-արտադրական կենտրոնում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-Գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանի մոտ նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել խորհրդակցություն «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Շինարարության հսկողության ծառայության մի խումբ մասնագետների մասնակցությամբ, որոնք որակավորման բարձրացման դասընթացներ են անցել «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ-ի Ուսումնա-արտադրական կենտրոնում:


Խորհրդակցությանը մասնակցել են նաև «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Խաչիկ Թադևոսյանը և Շինարարության հսկողության ծառայության պետ Պարգև Պետրոսյանը։

Մասնագիտական դասընթացներն անցկացվել էին հոկտեմբերի 3-ից 28-ը «„Գազպրոմ“ ՀԲԸ օբյեկտների կառուցման, վերազինման և կապիտալ վերանորոգման աշխատանքների որակի նկատմամբ շինարարական հսկողություն» ուսումնական ծրագրի շրջանակում: Դասընթացների ավարտից հետո անցկացված քննական փուլի ընթացքում «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի աշխատողները արձանագրել են բարձր արդյունքներ։

Ինչպես նշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-Գլխավոր ճարտարագետը, որակավորման բարձրացումը Շինարարության հսկողության ծառայության մասնագետների համար շատ կարևոր է, սակայն ոչ պակաս կաևոր է նաև ձեռք բերված գիտելիքների գործնական կիրառումը։

«Առաջիկա հինգ տարիներին մեր արտադրական ծրագրերի շրջանակում մեծ աշխատանք է սպասվում։ Հաջորդ տարվա աշխատանքների ծավալը համադրելի է ընթացիկ տարվա ծավալների հետ։ Սակայն արդեն 2024 թվականին գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտներում նախանշված աշխատանքները շեշտակի ծավալուն և բազմապրոֆիլ են լինելու` դրանց թվում նախատեսված են համալիր միջոցառումներ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանի վերակառուցման նոր նախագծի ուղղությամբ։ Այդ տեսանկյունից նոր գիտելիքների ձեռքբերումը, որակավորման բարձրացումը մեր արտադրական գործունեության բոլոր ուղղություններով չափազանց կարևոր է Շինարարության հսկողության ծառայության մասնագետների համար», — նշեց Աշոտ Հակոբյանը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-Գլխավոր ճարտարագետը գոհունակություն հայտնեց «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Շինարարության հսկողության ծառայության մասնագետների աշխատանքի կապակցությամբ և նշեց, որ Ընկերության ղեկավարությունը կգործադրի բոլոր ջանքերը նրանց մասնագիտական ներուժն ավելացնելու համար։

Շինարարության հսկողության ծառայության աշխատողները պարբերաբար մասնակցում են որակավորման բարձրացման դասընթացների և ուսումնական ծրագրերի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտներում իրականացվող շինհավաքակցման և վերանորոգման աշխատանքների նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացման, ինչպես նաև դրանց հետագա անվտանգ և անխափան շահագործման ապահովման նպատակով։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am