Անցկացվել են համալիր հակավթարային վարժանքներ
Վարժանքների ընթացքում կատարվել են մայրուղային գազատարների գծային հատվածներում գարնանային վարարումներով պայմանավորված հնարավոր վթարների վերացմանն ուղղված գործողություններ։
Վանաձորի ԳՇՄ-ում, ի տարբերություն մյուս 4 մասնաճյուղերի, որտեղ վարժանքներն անցկացվել են առանց վթարային խմբի մեկնումի, կազմակերպվել է ընդհանուր հավաք և վթարային խմբի մեկնում ենթադրյալ դեպքի վայր։
«Մայրուղային գազատարի օդային անցման հենասյան ողողում» թեմայով վարժանքի սցենարով հեղեղաջրերով ողողվել է Վանաձոր-Գյումրի 700 մմ տրամագծով մայրուղային գազատարի օդային անցման հենասյունը:
Վանաձորի ԳՇՄ-ի վթարային խումբը տեղում իրականացրել է գործողություններ՝ մայրուղային գազատարի գծային հատվածում առաջացած ենթադրյալ վթարի վերացման նպատակով:
Աշխատանքները պատշաճ մակարդակով կատարելու համար վարժանքի մասնակիցները ապահովված են եղել անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցներով, համապատասխան սարքավորումներով և նյութերով: Վանաձորի ԳՇՄ-ի վթարային խումբը իրականացրել է վթարի վերացման աշխատանքները՝ համաձայն վթարների վերացմանն ուղղված միջոցառումների ծրագրի, անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջների պահպանմամբ:
Վարժանքին մասնակցել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը և փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական մարզային վարչությունը։
Վարժանքի ավարտից հետո Վանաձորի ԳՇՄ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժանքների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր, ամփոփվել դրանց արդյունքները, տրվել է գնահատական կատարված աշխատանքին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (JPG, 332 ԿԲ)