2023 թվականի 1-ին եռամսյակում Հայաստան մատակարարվող բնական գազի ծավալը կազմել է 888,7 մլն խ.մ
2023 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստան մատակարարվող բնական գազի ծավալը կազմել է 888,7 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում սպառողներին մատակարարվել է 876,7 մլն խ.մ բնական գազ:
Էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներին ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում մատակարարված բնական գազի ծավալները կազմել են համապատասխանաբար 184,6 և 62,9 մլն խ.մ:
Բնակչությանը մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 372,5 մլն խ.մ, ԱԳԼՃԿ-ներին՝ 99,8 մլն խ.մ:
Տարբեր սպառողներին մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 156,8 մլն խ.մ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն