Բաժանորդների հուսալի, անխափան և անվտանգ գազամատակարարման ապահովումը՝ կարևոր խնդիր

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են Ընկերության գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի ու դուստր ընկերությունների տնօրենները:

Քննարկվել են 2023 թվականի առաջին եռամսյակի արտադրական գործունեության արդյունքները, ինչպես նաև ընթացիկ տարում նախանշված աշխատանքները և ծրագրերը, որոնց առնչությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Հատուկ ուշադրություն հրավիրվեց բաժանորդների հուսալի, անխափան և անվտանգ գազամատակարարման ապահովման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հետ կապված հարցերին:

Գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի շահագործման խնդիրների առումով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենն ընդգծեց, որ իրականացված և ընթացող աշխատանքները դրական ազդեցություն ունեն բնական գազի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների նվազեցման դինամիկայի տեսանկյունից։

Նշվեց նաև, որ մայրուղային գազատարների վրա և բաշխիչ ցանցում Կապիտալ նորոգման պլանով նախատեսված աշխատանքները պետք է կատարվեն ամբողջական ծավալով՝ համակարգի ընդհանուր հուսալիությունն ու անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով։

Անդրադառնալով բնական գազի իրացման և բաշխման գծով արձանագրված ցուցանիշներին, Աշոտ Հակոբյանը հանձնարարեց հետևողական աշխատանք տանել դեբիտորական պարտավորությունների նվազեցման ուղղությամբ։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենի խոսքով, անհրաժեշտ է նաև ապահովել առևտրային հաշվառքի սարքերի ստուգաչափման գործընթացը պատշաճ մակարդակով և սահմանված կարգին խիստ համապատասխան։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր և տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am