Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ, «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահի տեղակալ Վիտալի Մարկելովին: Հանդիպմանը ներկա էր նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նորանշանակ նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը:Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության
Հանդիպման սկզբում Վիտալի Մարկելովը ներկայացրել է փոխվարչապետին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նորանշանակ նախագահին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մաղթել է վերջինիս արդյունավետ աշխատանք՝ նշելով, որ Կառավարությունը բարձր է գնահատում «Գազպրոմ» ընկերության հետ համագործակցությունը և կարևորում ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը:
Զրուցակիցները քննարկել են էներգետիկ ոլորտում Կառավարության կողմից նախատեսված բարեփոխումները, մտքեր փոխանակել հետագա համագործակցության շուրջ:
ՀՀ կառավարության մամուլի ծառայության նյութերով
Զրուցակիցները քննարկել են էներգետիկ ոլորտում Կառավարության կողմից նախատեսված բարեփոխումները, մտքեր փոխանակել հետագա համագործակցության շուրջ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մայիս ամսվա նորությունները
- Վերջին զանգը Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցում
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրը 4 տարեկան է
- Քննարկվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ արտադրատնտեսական գործունեությանն առնչվող հարցեր
- Բաժանորդների հուսալի, անխափան և անվտանգ գազամատակարարման ապահովումը՝ կարևոր խնդիր
- Ա.Հակոբյան․ Անհրաժեշտ է շարունակել մեր ծրագրերի իրագործումը բարձր արդյունավետությամբ և դրական ցուցանիշներով