«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Ավանդույթի համաձայն Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվեց «Գազպրոմ Արմենիա» վարչական համալիրի տարածքում, որին մասնակցում էին ընկերության աշխատողների 3-ից 11 տարեկան երեխաները:




Երեխաների համար կազմակերպվել էին բազմատեսակ զվարճալի խաղեր և ինտելեկտուալ վիկտորինաներ: Միջոցառման ողջ ընթացքում փոքրիկներին զվարճացնում էին հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսները:
Տոնական օրվա կապակցությամբ բոլոր փոքրիկները ստացան զանազան նվերներ:

Տոնակատարության ավարտին կազմակերպվել էր նաև հյուրասիրություն՝ երեխաների կողմից սիրված թխվածքաբլիթներով, պաղպաղակով և հյութերով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am