«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը ծանոթացել է ՈւՍՀ առաջին մասնաշենքի վերակառուցման աշխատանքներին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն այցելել է «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկ, աշխատանքային հանդիպում է ունեցել ՈւՍՀ ղեկավարության և ուսուցչական կազմի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են համալիրի ընթացիկ գործունեությունը, առաջիկա և հեռանկարային ծրագրերը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը գոհունակությամբ նշել է, որ Ուսումնա-սպորտային համալիրի գործունեության ընթացքում արձանագրվել են դրական ցուցանիշներ, ուսումնական գործընթացը կազմակերպված է բարձր մակարդակով՝ վստահություն հայտնելով, որ հետագայում նույնպես համալիրը կպահի այդ բարձր նշաձողը։
Հանդիպմանը նաև ներկայացվել են Ուսումնա-սպորտային համալիրի գործունեության հետ կապված հիմնական խնդիրները, որոնց վերաբերյալ Ա․Հակոբյանը առաջարկել է մի շարք լուծումներ։
Այցի ավարտին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը շրջել է համալիրի տարածքում, ինչպես նաև ծանոթացել է ՈւՍՀ առաջին մասնաշենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)