Նորություններ
Հուլիս 2023 թվական
Հունվար-հունիս ամիսների տվյալներով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2023 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով:
Երևանում և մարզերում ընթանում են գազաբաշխիչ ցանցի գազատարների ներկման աշխատանքներ
Բաժանորդների անխափան, անվտանգ և հուսալի գազամատակարարումն ապահովելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԲ-ն իրականացնում է համալիր աշխատանքներ և համապատասխան ինժեներատեխնիկական միջոցառումներ հանրապետության գազաբաշխման համակարգի օբյեկտներում։
2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստան մատակարարվող բնական գազի ծավալը կազմել է 1 353,2 մլն խ.մ
2023 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում Հայաստան մատակարարվող բնական գազի ծավալը կազմել է 1 353,2 մլն խ.մ:
Քննարկվել են Աբովյանի ԳՍՊԿ-ի շահագործման հարցերը և զարգացման հեռանկարները
Հուլիսի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանի (ԳՍՊԿ) շահագործման օրակարգային հարցերը և ընդլայնման հնարավորությունները։
Գազաբաշխման համակարգին միացված բաժանորդների թիվը կազմում է 755 800
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 2222-ով:
ՀԾԿՀ-ը սահմանեց գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի բաշխման և բնական գազի փոխադրման սակագները
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 30-ի նիստում քննարկվեց գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի բաշխման և բնական գազի փոխադրման սակագների սահմանման հարցը։