Նորություններ

Հոկտեմբեր 2023 թվական

«Գազպրոմ Արմենիա» ընկերության Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցի «ԳԱՈՒՍ» թատերախումբը մասնակցել է «Նռան Հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 23-րդ փառատոնին, որն անցկացվել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։

Հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին օժանդակելու ծրագրի շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն սեղմ ժամկետներում կազմակերպել է Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տան ենթակառուցվածքների վերականգնումը ու շահագործումը՝ լրացուցիչ 45 տեղահանված ընտանիքների կացարաններով և կենցաղային անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար:

Աջակցության ծրագրի շրջանակում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում է տրամադրվել տեղահանված 600 ընտանիքի։

Տեղի է ունեցել ֆուտզալի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գավաթի ներկորպորատիվ մրցաշարը, որին մասնակցել են Ընկերության աշխատակազմի, «Տրանսգազ» ՍՊԸ-ի, Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) թիմերը, ինչպես նաև մնացած 14 ԳԳՄ-ների հավաքականը։

Ծրագիրը ընթացքի մեջ է, որը նախատեսում է աջակցություն տրամադրել 600 ընտանիքի: