«Գազպրոմ Արմենիա» ընկերության աջակցությամբ չորս ուսանողներ կուսանեն ՌԴ նավթի և գազի Ի. Մ. Գուբկինի անվան պետական համալսարանում

«Գազպրոմ Արմենիա» ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա. Հակոբյանի անմիջական միջնորդությամբ և Երևանում ԱՊՀ-ի, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվո») ակտիվ աջակցությամբ, պետպատվերով հատկացված լրացուցիչ քվոտաների շրջանակում չորս ուսանողներ առանց ընդունելության քննություններ հանձնելու, ընդունվել են ՌԴ նավթի և գազի Ի. Մ. Գուբկինի անվան պետական համալսարանի Գազանավթատարերի, գազապահեստարանների և նավթապահեստարանների նախագծման, կառուցման և շահագործման ֆակուլտետ:

Ընկերությունն իր հերթին մշակել և հաստատել է ուսանողների կրթաթոշակների վճարման կանոնակարգ, որում մանրամասն ներկայացված են ուսանողների իրավունքներն ու պարտականությունները:

Համաձայն հաստատված կանոնակարգի՝ ուսումնառության լիարժեք գործընթացն ապահովելու նպատակով ուսանողները, բացի պետական կրթաթոշակից, Ընկերության կողմից կստանան նաև լրացուցիչ կրթաթոշակ: Մշակվել է նաև ուսանողների խրախուսման ընթացակարգ, ըստ որի, բարձր առաջադիմության դեպքում Ընկերության կողմից վճարվող կրթաթոշակը կարող է ավելանալ ավելի քան 30% — ով:

Ընկերության կողմից մշակվել է Պայմանագիր, որի համաձայն համալսարանն ավարտելուց հետո ուսանողները համապատասխան աշխատանքի կանցնեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում:

Նպատակային մասնագիտությունների համար ուսանողներ պատրաստելու, ինչպես նաև մասնագիտական սերնդափոխության, պրոֆեսիոնալ երիտասարդ կադրերով անձնակազմի համալրման կադրային քաղաքականության շրջանակում Ընկերությունը նախատեսում է հետագայում ևս զարգացնել համագործակցությունը ՌԴ նավթի և գազի Ի. Մ. Գուբկինի անվան պետական համալսարանի հետ՝ յուրաքանչյուր տարի կազմակերպելով երիտասարդների ուսուցումը բուհում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am