«Գազպրոմ Արմենիա» ընկերության աջակցությամբ չորս ուսանողներ կուսանեն ՌԴ նավթի և գազի Ի. Մ. Գուբկինի անվան պետական համալսարանում
«Գազպրոմ Արմենիա» ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա. Հակոբյանի անմիջական միջնորդությամբ և Երևանում ԱՊՀ-ի, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության հարցերով դաշնային գործակալության («Ռոսսոտրուդնիչեստվո») ակտիվ աջակցությամբ, պետպատվերով հատկացված լրացուցիչ քվոտաների շրջանակում չորս ուսանողներ առանց ընդունելության քննություններ հանձնելու, ընդունվել են ՌԴ նավթի և գազի Ի. Մ. Գուբկինի անվան պետական համալսարանի Գազանավթատարերի, գազապահեստարանների և նավթապահեստարանների նախագծման, կառուցման և շահագործման ֆակուլտետ:Ընկերությունն իր հերթին մշակել և հաստատել է ուսանողների կրթաթոշակների վճարման կանոնակարգ, որում մանրամասն ներկայացված են ուսանողների իրավունքներն ու պարտականությունները:
Համաձայն հաստատված կանոնակարգի՝ ուսումնառության լիարժեք գործընթացն ապահովելու նպատակով ուսանողները, բացի պետական կրթաթոշակից, Ընկերության կողմից կստանան նաև լրացուցիչ կրթաթոշակ: Մշակվել է նաև ուսանողների խրախուսման ընթացակարգ, ըստ որի, բարձր առաջադիմության դեպքում Ընկերության կողմից վճարվող կրթաթոշակը կարող է ավելանալ ավելի քան 30% — ով:
Ընկերության կողմից մշակվել է Պայմանագիր, որի համաձայն համալսարանն ավարտելուց հետո ուսանողները համապատասխան աշխատանքի կանցնեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում:
Նպատակային մասնագիտությունների համար ուսանողներ պատրաստելու, ինչպես նաև մասնագիտական սերնդափոխության, պրոֆեսիոնալ երիտասարդ կադրերով անձնակազմի համալրման կադրային քաղաքականության շրջանակում Ընկերությունը նախատեսում է հետագայում ևս զարգացնել համագործակցությունը ՌԴ նավթի և գազի Ի. Մ. Գուբկինի անվան պետական համալսարանի հետ՝ յուրաքանչյուր տարի կազմակերպելով երիտասարդների ուսուցումը բուհում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Սեպտեմբեր ամսվա նորությունները
- Ընկերական խաղ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ թիմի և Հայաստանի ֆուտբոլի լրագրողների հավաքականի միջև
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․Հակոբյանը ՈՒՍՀ դպրոցի լավագույն սաներին հանձնեց կրթաթոշակի վկայականները
- Շարունակվում է ՀՀ գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմայով նախատեսված լայնածավալ աշխատանքների իրականացումը
- Ֆոտոռեպորտաժ․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․ Հակոբյանը մի շարք աշխատողների պարգևատրեց շնորհակալագրերով
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա.Հակոբյանի շնորհավորական ուղերձը մասնագիտական տոնի առթիվ