Նորություններ
Հոկտեմբեր 2023 թվական
«ԳԱՈՒՍ» թատերախմբի ներկայացումը արժանացել է «Նռան Հատիկ» փառատոնի «Լավագույն ներկայացում» անվանակարգին
«Գազպրոմ Արմենիա» ընկերության Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցի «ԳԱՈՒՍ» թատերախումբը մասնակցել է «Նռան Հատիկ» հանրապետական մանկապատանեկան թատերական 23-րդ փառատոնին, որն անցկացվել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։
Հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է երկրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով:
«Կարին» հանգստյան տունն հյուրընկալում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներին օժանդակելու ծրագրի շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն սեղմ ժամկետներում կազմակերպել է Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տան ենթակառուցվածքների վերականգնումը ու շահագործումը՝ լրացուցիչ 45 տեղահանված ընտանիքների կացարաններով և կենցաղային անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար:
«Գազպրոմ Արմենիա» ընկերության աջակցության ծրագրի արդյունքում լուծվել է ավելի քան 3200 արցախցու կեցության խնդիր
Աջակցության ծրագրի շրջանակում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում է տրամադրվել տեղահանված 600 ընտանիքի։
Երևանի ԳԳՄ-ի թիմը դարձել է ֆուտզալի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գավաթի ներկորպորատիվ մրցաշարի հաղթող
Տեղի է ունեցել ֆուտզալի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գավաթի ներկորպորատիվ մրցաշարը, որին մասնակցել են Ընկերության աշխատակազմի, «Տրանսգազ» ՍՊԸ-ի, Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) թիմերը, ինչպես նաև մնացած 14 ԳԳՄ-ների հավաքականը։
Այս պահի դրությամբ լուծվել է ավելի քան 1520 արցախցու կեցության խնդիր
Տեղահանված 125 ընտանիքի հետ արդեն կնքվել են կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցման համաձայնագրեր
Ծրագիրը նախատեսում է աջակցություն տրամադրել 600 ընտանիքի։