Ըստ օպերատիվ տվյալների, հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված ավելի քան 758 հազար բաժանորդ
2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ ըստ օպերատիվ տվյալների, հանրապետության գազաբաշխման համակարգին միացված բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 758 411, որից 404 115-ը բազմաբնակարան շենքերում, 354 296-ը՝ առանձնատներում:
Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 7867-ով:
Ներկայումս Հայաստանում բնական գազ են օգտագործում 648 համայնք, որից 600-ը գյուղական, 48-ը՝ քաղաքային:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն