Ֆոտոռեպորտաժ․ Գյումրի-Մարալիկ մայրուղային գազատարի վրա նոր փականային հանգույցի հավաքակցման աշխատանքները
«Գազպրոմ Արմենիա» ընկերության 2023թ. արտադրական ծրագրերի շրջանակում շարունակվում են լայնածավալ աշխատանքները գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտներում։
Ամբողջությամբ ավարտվել են Ղազախ-Երևան D=1000մմ տրամագծով և Գորիս-Նախիջևան D=700մմ տրամագծով մայրուղային գազատարների կապիտալ նորոգման աշխատանքները։
Ընդհանուր առմամբ նորոգվել է շուրջ 17,1 կմ մայրուղային գազատար:
Ըստ նախանշված ժամանակացույցի շարունակվում են գազաբաշխիչ ցանցի գազատարների վերականգնման և կապիտալ նորոգման աշխատանքները։ Նորոգման ենթական միջին և ցածր ճնշման գազատարների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 95 կմ, փոխարինվելու է նաև 110 հատ գազակարգավորիչ կետ։
Ընթացիկ տարվա արտադրական ծրագրերի շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերության՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ի մասնագետները իրականացրել են Գյումրի-Մարալիկ D=500մմ տրամագծով մայրուղային գազատարի №0 փականի ապահավաքակցման և նոր փականային հանգույցի տեղադրման աշխատանքները։
Մեծացված լուսանկար (JPG, 774 ԿԲ)