«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ընթացիկ տարվա արտադրական ծրագրերով նախատեսված աշխատանքներն իրականացվել են ամբողջական ծավալով
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցված «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2023–2027 թթ. ներդրումային ծրագրի (այդ թվում՝ Կապիտալ նորոգման պլանի) շրջանակներում իրականացվել են համալիր աշխատանքներ և մի շարք միջոցառումներ գազափոխադրման ու գազաբաշխման համակարգերում։
Ընթացիկ տարում Ընկերության կապիտալ նորոգման պլանով նախատեսվել և ամբողջական ծավալով իրականացվել են Գորիս-Նախիջևան 700 մմ և Ղազախ-Երևան (II գիծ) 1000 մմ մայրուղային գազատարների մեկուսիչ շերտի կապիտալ նորոգման աշխատանքները (խոտանված խողովակների փոխարինմամբ): Մայրուղային գազատարների նորոգված հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 17 կմ: Բացի այդ, համաձայն աշխատանքների ժամանակացույցի կատարվել է մայրուղային գազատարների գծային փականների և փականային հանգույցների կապիտալ նորոգում՝ թվով 10 փակիչ արմատուրի փոխարինմամբ։ Թվով երկու փականային հանգույցների վրա տեղադրվել են հեռավար կառավարման համակարգեր։
Լայնածավալ աշխատանքներ են իրականացվել նաև գազափոխադրման համակարգի այլ օբյեկտներում, այդ թվում՝ «Գյումրի-2» և «Քաջարան» գազաբաշխիչ կայանների, ինչպես նաև՝ Աբովյանի ԳՍՊԿ-ի ենթակառուցվածքի և տեխնոլոգիական հանգույցների կապիտալ նորոգում, ԳՍՊԿ-ում ընթանում եմ պահանջվող նվազագույն ծավալով օպերատիվ պաշարի պահեստավորման ուղղված աշխատանքներ։
Համալիր աշխատանքներ են իրականացվել գազաբաշխման համակարգի օբյեկտներում, այդ թվում՝ միջին և ցածր ճնշման ստորգետնյա և վերգետնյա գազատարների կապիտալ նորոգում Հայաստանի ամբողջ տարածքում։ Գազատարների նորոգված հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 94 կմ: Սպառողների անխափան և անվտանգ գազամատակարումն ապահովելու համար՝ Կապիտալ նորոգման պլանի շրջանակում, կատարվել են նաև թվով 110 պահարանային գազի կարգավորիչ կետերի կապիտալ նորոգման (փոխարինմամբ) աշխատանքներ։
Այսպիսով, հաշվի առնելով կատարված աշխատանքները՝ գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտների հուսալի և անվտանգ շահագործումը կապահովի սպառողների անխափան գազամատակարարումը 2023/2024թթ. աշուն-ձմռան ժամանակահատվածում։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 516 ԿԲ)