«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում անցկացվել է  դասընթաց ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 միջազգային ստանդարտի շրջանակներում

Նոյեմբերի 13-ից 17-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնա-տեխնիկական կենտրոնում կազմակերպվել է ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 «Փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների իրազեկությանը (կոմպետենտությանը) ներկայացվող ընդհանուր պահանջներ» Միջազգային ստանդարտի շրջանակներում «Միջավայրի ֆիզիկաքիմական չափումների լաբորատարիայի որակի կառավարման համակարգի փաստաթղթերի փոփոխությունները և դրանց կիրառությունը փորձարկման լաբորատորիայում» խորագրով դասընթաց:


Դասընթացը վարել են ԻՍՕ 9001:2015 միջազգային առաջատար աուդիտորը, չափումների անորոշություն թեմայով միջազգային փորձ ունեցող հրավիրված մասնագետը, ինչպես նաև դասընթացի գործարնական մասը ներկայացրել է «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի փորձարկման լաբորատորիայի բազմամյա փորձառություն ունեցող պետը:


Դասընթացին մասնակցել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ իրավասու պաշտոնատար աշխատողներ և ՄՖՔՉ փորձարկման լաբորատորիայի ողջ անձնակազմը:

Դասընթացին դիտարկվել են ոչ միայն ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 ստանդարտի պահանջների համաձայն որակի կառավարման համակարգը, այլ նաև ներկայացվել են.

· ստանդարտացման բնագավառում միջազգային, տարածաշրջանային, ազգային և կազմակերպության ստանդարտների հետ աշխատանքի և ներդաշնակեցման սկզբունքները,

· չափագիտության միջազգային սկզբունքները՝ տարբերակելով օրենսդրական չափագիտության և արդյունաբերական չափագիտության հասկացությունները և գործառույթները, ինչպես նաև անորոշության գնահատումը մասնավորապես ՄՖՔՉ փորձարկման լաբորատորիայի արդյունքների համար և առհասարակ չափումներ իրականացնելու ժամանակ,

· հավատարմագրման անհրաժեշտությունը և գործընթացը։

Դասընթացի ավարտին ունկնդիրներին տրվել են դասըթացի մասնակցության համապատասխան հավաստագրեր:



Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am