«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պաշտոնական կայքում գործում է «Առցանց դիմումներ» հարթակը


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կայքում գործում է առցանց դիմումներ ընդունելու համակարգ:

Համակարգը իրենից ներկայացնում է 4 քայլերի հաջորդականություն՝

1. Դիմողը լրացնում է իր էլեկտրոնային փոստի հասցեն, հետադարձ կապով ստանալով կոդ՝ էլեկտրոնային փոստի հասցեն հաստատելու համար:

2. Երկրորդ քայլով դիմողը դաշտում լրացնում է պահանջվող անձնական տվյալները, կցում անձնագրի պատճենը:

3. Երրորդ քայլով դիմողը ընտրում է գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղը, ընտրում դիմումի ձևանմուշը և կցում պահանջվող փաստաթղթերի պատճենները:

Դիմումի ձևանմուշները ինն են.

· Գազասպառման համակարգի համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների տրամադրում

· Գազասպառման համակարգի փոփոխություններ

· Բնական գազի վճարումների շրջանառու ամփոփագրի տրամադրում

· Տեխնիկական սպասարկման վերաբերյալ շրջանառու ամփոփագրի տրամադրում

· Բաժանորդի փոփոխություն

· Տեղեկատվություն գազատարների վերաբերյալ

· Գազամատակարարման դադարեցում

· Գազամատակարարման վերականգնում

· Փաստացի կատարված սխալ վճարման վերաբերյալ:

4. Չորրորդ քայլով դիմողը մուտքագրում է լրացուցիչ տվյալներ, եթե դրանք պահանջվում են, որից հետո իր էլկտրոնային փոստին ստանում է ծանուցում մուտքագրված դիմումի մասին՝ կցված փաստաթղթերի փաթեթով՝ ներառյալ ձևավորված դիմումը: Ծանուցման մեջ նշված է ընտրված գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղի համապատասխան հեռախոսահամար, որով դիմողը կարղ է կապ հաստատել:

Հարթակի աշխատանքի հետ կապված բոլոր հարցերով դիմողները կարող են զանգահարել տեխնիկական աջակցության հեռախոսահամարով՝ 010 294–946:

Ընկերությունը կարևորում է մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, գործող հարթակը նպատակ ունի ապահովել աշխատանքի թափանցիկությունը և մատչելիությունը դիմողների համար:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am