Նորություններ

Դեկտեմբեր 2023 թվական

Լավատեսությամբ և ապագա հաջողությունների հանդեպ ունեցած վստահությամբ ցանկանում եմ, որ 2024 թվականը մեզ համար նշանավորվի արտադրատնտեսական էլ ավելի բարձր ցուցանիշներով ու աշխատանքային նոր ձեռքբերումներով, որոնք ամուր հիմք կստեղծեն հեռանկարային նախագծերի համար:

ՀԾԿՀ-ը համաձայնեցրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2024–2028թթ․ ներդրումային ծրագիրը

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 20-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2024–2028թթ․ ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմում է 148 921,15 մլն դրամ (առանց ԱԱՀ):

Ա․Հակոբյան. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մտադիր չէ դիմել ՀԾԿՀ սակագների վերանայման համար

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադիր չէ դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով բնական գազի սակագների վերանայման հարցով», — ասել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․Հակոբյանը Sputnik Արմենիա գործակալությանը։

Դեկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիր։