«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողներին տրամադրվել է դրամական աջակցություն երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր կոլեկտիվ պայմանագրի շրջանակում, սոցիալական արտոնությունները, երաշխիքները և փոխհատուցումները ընդլայնելու նպատակով 2023թ. ընթացքում Ընկերության աշխատողներին տրամադրվել է դրամական աջակցություն երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ՝ համապատասխանաբար 200 000 և 500 000 դրամ։
Մեծացված լուսանկար (JPG, 695 ԿԲ)