Կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջների խախտմամբ պայմանավորված դեպքերի քանակը նվազել է

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) 2023թ․ արտադրա-շահագործական գործունեության նախնական արդյունքները, ինչպես նաև ծախսերին ու ֆինանսական կարգապահությանն առնչվող հարցեր քննարկվեցին ԳԳՄ-ների տնօրենների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․Հակոբյանը նշեց, որ սպառողներին մատակարարված բնական գազի դիմաց վճարումների հավաքագրման մակարդակը ընդհանուր առմամբ բարձր է։ 

«Վճարումների հավաքագրման առումով ունենք իսկապես բարձր ցուցանիշ։ Բացառապես դրական՝ 100 տոկոսից ավելի արդյունք է գրանցվել գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման համար վճարումների մասով։ Շատ կարևոր է հետագայում ևս պահպանել այս մակարդակը», — ընդգծեց Ա․ Հակոբյանը։

Ինչ վերաբերում է կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջների խախտմամբ պայմանավորված դեպքերի վիճակագրությանը, նշվեց, որ անցած տարի 2022թ․ համեմատ նման պատահարների քանակը նվազել է, ինչը «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի և ԳԳՄ-ների համատեղ աշխատանքի արդյունքն է։ 

«Հետևողական և համակարգված աշխատանքի արդյունքում, անկասկած, նվազման միտում է արձանագրվում։ Սակայն, երբ խոսում ենք մարդկային կյանքի մասին, ապա մեկ դեպքն անգամ պետք է համարենք անընդունելի։ Անհրաժեշտ է շարունակել համալիր կանխարգելիչ միջոցառումներն այդ ուղղությամբ։ Հուսով եմ, որ, չնայած մարդկային գործոնին, պատահարների քանակը էլ ավելի կնվազի», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։

Խորհրդակցության արդյունքներով ԳԳՄ-ների տնօրեններին տրվեցին մի շարք հանձնարարականներ։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am