Հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 763 հազար բաժանորդ
2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ ըստ օպերատիվ տվյալների, բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է 763 357, որից 406 795-ը բազմաբնակարան շենքերում, 356 562-ը՝ առանձնատներում:
Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 12 813-ով:
Ներկայումս Հայաստանում բնական գազ են օգտագործում 650 համայնք, որից 602-ը գյուղական, 48-ը՝ քաղաքային:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն