«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զգուշացնում է՝ համացանցում և սոցիալական ցանցերում գործող կեղծ կայքերն ու հարթակները Ընկերության հետ որևէ առնչություն չունեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես զգուշացնում է, որ համացանցում և սոցիալական ցանցերում գործում են անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքեր ու հարթակներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ Ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն քաղաքացիներից դրամական միջոցների ներգրվման գործառույթներ չի իրականացնում, Ընկերության ներդրումային ծրագրերի իրագործման կամ բնական գազի առքուվաճառքի հետ կապված կոմերցիոն առաջարկներ չի ներկայացնում։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությանն առնչվող տեղակատվությունը հրապարակվում է բացառապես Ընկերության պաշտոնական հարթակներում։

Ստորև ներկայացված են կեղծ հարթակների օրինակները, որոնց հետ Ընկերությունը որևէ առնչություն չունի։


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am