2023 թվականի արդյունքներով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով:

Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 48 556 402 հազ. դրամ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն, ցանկի 62-րդ տեղում է: Հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից վճարվել է 5 077 302 հազ․ դրամ:

Գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 242-րդ տեղը՝ 1 298 445 հազ. դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am