Բանակի օրվան նվիրված ֆուտզալի մրցաշար

«Գազպրոմ Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ կայացավ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված ֆուտզալի մրցաշար՝ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, Պետական եկամուտների կոմիտեի, «Ավերս» ՓԲԸ-ի, «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» (ՏԷՀԿԿ) ՊՈԱԿ-ի թիմերի և Հայաստանի լրագրողների հավաքականի (ՀԼՀ) մասնակցությամբ։

Խաղերն անցկացնվեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի մարզադահլիճում։

Վիճակահանության արդյունքում թիմերը բաժանվեցին երկու խմբի․

«Ա» խումբ՝ «Ավերս», «Գազպրոմ Արմենիա», ՊԵԿ,

«Բ» խումբ՝ «Զինվորի տուն», ՀԼՀ, ՏԷՀԿԿ։

Խմբային փուլի արդյունքներով եզրափակիչ դուրս եկան «Գազպրոմ Արմենիա»-ի և ՏԷՀԿԿ-ի թիմերը, իսկ երրորդ տեղի համար խաղում հանդիպեցին լրագրողների հավաքականն ու ՊԵԿ-ի թիմը։

Լարված և դիտարժան եզրափակիչ հանդիպման հաղթող դարձան ՏԷՀԿԿ ֆուտբոլիստները՝ առաջ անցնելով մրցակցին մեկ գոլի առավելությամբ։ Եզրափակչի հաշիվը՝ 4։3։

Երրորդ տեղը զբաղեցրեց «Ավերս»-ը։

Ֆուտզալի մրցաշարի լավագույն պահերը լուսանկարներով․

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am