Նորություններ
Մայիս 2024 թվական
Ա․Հակոբյան․ Բաժանորդների գազասպառման համակարգերում խախտումների նվազեցումը մեր հիմնական առաջնահերթություններից է
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն այցելել է Արարատի և Արտաշատի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղեր (ԳԳՄ), որտեղ անցկացրել է արտագնա խորհրդակցություններ։ Ներկա էին նաև Գլխավոր տնօրենի տեղակալները, կառուցվածքային մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի տնօրենը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրենը շնորհավորեց ՈւՍՀ դպրոցի շրջանավարտներին
Մայիսի 23-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի (ՈւՍՀ) դպրոցում հնչեց «Վերջին զանգը»։ Դպրոցի շրջանավարտներին շնորհավորեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը, մաղթելով նրանց մեծ հաջողություններ կյանքի նոր փուլում։
«Գազպրոմ Արմենիա» ընկերության և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր
Մայիսի 16-ին տեղի ունեցավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Արտաշես Գաբրիելյանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Բարսեղյանի աշխատանքային հանդիպումը։
Ա․ Հակոբյան․ Անհրաժեշտ է մշտական հսկողության տակ պահել գազաբաշխման համակարգի շահագործման հետ կապված հարցերը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են Գլխավոր տնօրենի տեղակալները, կառուցվածքային մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի և «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենները։
ՈւՍՀ դպրոցում բացվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված ցուցահանդես
Ցուցահանդեսի կազմակերպիչները դպրոցի սաներին պատմեցին Ֆաշիզմի դեմ տարած պատմական հաղթանակի կերտման գործում հայ ժողովրդի հսկայական ավանդի, թիկունքում ծավալված տեղեկատվական ու գաղափարախոսական պայքարի մասին։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․Հակոբյանն արտագնա խորհրդակցություններ է անցկացրել Գավառի և Մարտունու ԳԳ մասնաճյուղերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․Հակոբյանն արտագնա խորհրդակցություններ անցկացրեց Գավառի և Մարտունու ԳԳ մասնաճյուղերում։ Ներկա էին նաև Գլխավոր տնօրենի տեղակալները, կառուցվածքային մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի և «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենները։