Նորություններ

Մայիս 2022 թվական

Ամփոփվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2022թ. լավագույն եռակցող» մասնագիտական վարպետության մրցույթ-ստուգատեսի արդյունքները։ Մրցույթին մասնակցել են 7 եռակցողներ Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Երևանի գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերից (ԳԳՄ) և «Տրանսգազ» ՍՊԸ-ից։

Մայիսի 27-ին «Վերջին զանգը» հնչեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցի առաջին շրջանավարտների համար։ Ուսումնառության ավարտին նվիրված տոնական միջոցառման ընթացքում շրջանավարտները գեղեցիկ, վառ և միաժամանակ զվարճալի ներկայացումով հանդես եկան, հրաժեշտի խոսքեր հնչեցրեցին և իրենց երախտագիտությունը հայտնեցին հարազատ դպրոցին և ուսուցիչներին։

Երևան քաղաքում շուրջօրյա օպերատիվ հերթապահություն է իրականացնում վթարակարգավարական ծառայության 6 խումբ՝ հագեցված անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, այդ թվում՝ գազի արտահոսքի հայտնաբերման էլեկտրոնային սարքերով: