Նորություններ

Սեպտեմբեր 2022 թվական

Գազափոխադրման համակարգի օբյեկտներում շարունակվում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2022–2026թթ․ ներդրումային ծրագրով նախատեսված համալիր աշխատանքները։

Հրանտ Թադևոսյանը մասնակցել է Նավթի և գազի արդյունաբերության աշխատողների օրվան նվիրված սելեկտորային խորհրդակցությանը

Օգոստոսի 31-ին «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել Նավթի և գազի արդյունաբերության աշխատողների օրվան նվիրված։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հ․Թադևոսյանի շնորհավորական ուղերձը մասնագիտական տոնի առթիվ

Հարգելի գործընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ գազի համակարգի աշխատողների օրվա առթիվ: Օրը մեզ համար խորհրդանշական է և կրկնակի տոնական՝ այս տարի նշում ենք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ստեղծման 25-ամյա հոբելյանը։