Նորություններ

Հունիս 2022 թվական

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զգուշացնում է՝ համացանցում գործող կեղծ կայքերը Ընկերության հետ որևէ առնչություն չունեն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես զգուշացնում է, որ ներկայում համացանցում գործող, անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքերը, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ՝ Ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն։

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական համալիրի տարածքում կազմակերպվել էր ավանդական տոնական միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 300 երեխա: