Նորություններ

Օգոստոս 2024 թվական

Նորից մոտենում է սեպտեմբերի առաջին կիրակին, երբ ավանդույթի համաձայն նշում ենք մեր մասնագիտական տոնը՝ գազի համակարգի աշխատողների օրը, տոն, որը միավորում է ավելի քան յոթ հազար մարդու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների խմբում։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղը կազմակերպում և անցկացնում է Ընկերության գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի (ԳԳՄ), դուստր ձեռնարկությունների եռակցողների ատեստավորում` նպատակ ունենալով ապահովել անվտանգ արտադրական գործընթաց, արտադրության որակի բարձրացում և համապատասխանեցում միջազգային գործող նորմերին։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․ Հակոբյանն անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն՝ Գլխավոր տնօրենի տեղակալների, կառուցվածքային մի շարք ստորաբաժանումների ղեկավարների, գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի, «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենների մասնակցությամբ։

Լոռու ԳԳՄ Թումանյանի տարածքային տեղամասի (ՏՏ) սպասարկման գոտում վնասվել էին միջին և ցածր ճնշման գազատարներ Ալավերդի, Ախթալա քաղաքներում, Հաղպատ, Քարկոպ և Նեղոց բնակավայրերում։