Աշոտ Հակոբյանը մասնակցել է ՈւՍՀ վերակառուցված 1-ին մասնաշենքի բացմանը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը մասնակցել է Ուսումնա-սպորտային համալիրի (ՈւՍՀ) վերակառուցված 1-ին մասնաշենքի բացմանը։
Հանդիսավոր արարողության ավարտից հետո Աշոտ Հակոբյանը շրջայց է կատարել մասնաշենքում, ծանոթացել ՈւՍՀ դպրոցի 7-12-րդ դասարանցիների համար ստեղծված պայմաններին, տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին։
Շրջայցի ընթացքում հանդիպել է նաև աշակերտական խորհրդի անդամների հետ և նշել է, որ Ընկերությունը հնարավոր ամեն ինչ արել է որակյալ կրթություն ապահովելու համար, իսկ աշակերտներին մնում է միայն լավ սովորել։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենն այցելել է նաև վերակառուցված բացօթյա մարզահրապարակ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն