Ա․Հակոբյանն արտագնա խորհրդակցություններ է անցկացրել Սյունիքի և Վայոց ձորի ԳԳ մասնաճյուղերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն արտագնա խորհրդակցություններ անցկացրեց Սյունիքի և Վայոց ձորի գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերում (ԳԳՄ)։
Սյունիքի ԳԳՄ-ում խորհրդակցության ընթացքում նշվեց, որ մասնաճյուղի կողմից շահագործվող ստորգետնյա և վերգետնյա գազատարների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 713,6 կմ, գազի կարգավորիչ կետերի (ԳԿԿ, ՊԳԿԿ, ԱՃԿ) քանակը՝ 203 միավոր։ Բնակիչ-բաժանորդների թիվը կազմում է 26 795։ Ստորգետնյա գազատարների տեխնիկական վիճակի գործիքային հետազոտման աշխատանքները իրականցվում են ըստ ժամանակացույցի, իսկ 2021–23թթ․ ընթացքում կատարվել է շուրջ 85 կմ ստորգետնյա գազատարների հետազոտում։
Վայոց ձորի ԳԳՄ-ի սպասարկման տարածքում գտնվող գազաբաշխման ցանցի գազատարների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 322 կմ, գազակարգավորիչ կետերի (ԳԿԿ, ՊԳԿԿ, ԱՃԿ) քանակը՝ 168 միավոր։ Բնակիչ-բաժանորդների թիվը կազմում է 8960։ Գազաբաշխման ցանցի շահագործման և սպասարկման, ինչպես նաև ստորգետնյա գազատարների տեխնիկական վիճակի գործիքային հետազոտման աշխատանքներն իրականացվում են հաստատված ժամանակացույցի համաձայն։
Խորհրդակցությունների ընթացքում ներկայացվեց նաև Սյունիքի և Վայոց ձորի ԳԳՄ-ների կողմից սպասարկվող գազաբաշխման ցանցի տեխնոլոգիական սխեմաների ստեղծման աշխատանքների ընթացքը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը նշեց, որ թվայնացումը լինելու է արդյունավետ գործիք գազատարների շահագործմամբ և սպասարկմամբ զբաղվող անձնակազմի համար։
Ա․ Հակոբյանը գոհունակություն հայտնեց երկու ԳԳ մասնաճյուղերի գործունեության վերաբերյալ, միաժամանակ ընդգծելով, որ ընթացիկ տարվա արտադրական ծրագրերը պետք է ավարտին հասցնել ամբողջական ծավալով և նախանշված ժամկետներում։
«Մոտենում է աշուն-ձմեռ ժամանակաշրջանը և գազաբաշխման համակարգը պետք է պատրաստ լինի գազամատակարարման անհրաժեշտ ռեժիմների ապահովմանը», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։
Այս համատեքստում ընդգծվեց անվտանգ գազամատակարարման ապահովման, ԳԳ մասնաճյուղերի և «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի համատեղ՝ առավել հետևողական և արդյունավետ աշխատանքի կարևորությունը։
«Այդ աշխատանքի արդյունքները տեսանելի են, ունենք բավականին դրական դինամիկա անվտանգության պահանջների խախտմամբ պայմանավորված դեպքերի նվազման առումով։ Միևնույն ժամանակ մեր գլխավոր կարգախոսն այսուհետ պետք է լինի՝ „Այլևս ոչ մի միջադեպ բաժանորդների գազասպառման համակարգերում“, և անշեղորեն իրականացնենք մեր աշխատանքը՝ առաջնորդվելով այդ կարգախոսով», — նշեց Ա․ Հակոբյանը։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 481 ԿԲ)