«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նախապատրաստվում է «Ֆակել» փառատոնին

Գառնիկ Մսրյանը նախապատրաստվում է իր ելույթով մասնակցել «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների ստեղծագործական համույթների և կատարողների «Ֆակել» կորպորատիվ փառատոնի առաջին փուլին։

Գեղարվեստական ղեկավարի հետ անցկացնում է փորձեր՝ կատարելագործելով ձայնի դրվածքը, բեմական կեցվածքը, փորձում երգի հնչյունավորման տարբերակներ։

Սեպտեմբերի 3-ին Գառնիկ Մսրյանի փորձին հետևել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը։

Ա․Հակոբյանը զրուցել է պատանի երգչի հետ, մաղթել հաջողություններ «Ֆակել» փառատոնում և հետագա ստեղծագործական մեծ նվաճումներ։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am