Արագածոտնի և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը կվերականգնվի սեպտեմբերի 13-ին

Պլանային աշխատանքների (Արզնի-Աշտարակ Dպ350 գազատարի նորոգում) շրջանակում իրականացված հողային աշխատանքների ընթացքում ի հայտ եկած անկանխատեսելի տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ ստորև նշված բնակավայրերի բնակիչ-բաժանորդների, ԱԳԼՃԿ-ների, տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը կվերականգնվի սեպտեմբերի 13-ին մինչև ժամը 18։00-ն․


Արագածոտնի մարզ՝ Աշտարակ քաղաք, Մուղնի թաղամաս, Սասունիկ, Կարին, Օշական, Ոսկեվազ, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Աղձք, Ագարակ, Բյուրական, Անտառուտ, Կոշ, Ուջան, Ոսկեհատ բնակավայրեր,

Կոտայքի մարզ՝ Պռոշյան, Նոր Երզնկա բնակավայրեր, Նոր Հաճն, Եղվարդ քաղաքներ, Անտառտնտեսություն, Նատի թաղամասեր, Նոր Արտամետ, Մրգաշեն, Քանաքեռավան, Նոր Գեղի, Լուսակերտ, Արգել, Զորավան, Արագյուղ բնակավայրեր։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am