Հայտարարություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա.Ռ. Հակոբյանի անմիջական միջնորդությամբ և Երևանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի («Ռոսսոտրուդնիչեստվո») ակտիվ աջակցությամբ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության կադրային քաղաքականության շրջանակում ձեռք է բերվել 10 դիմորդի անվճար ուսումնառության համաձայնություն Ռուսաստանի Դաշնության Ի.Մ. Գուբկինի անվան Նավթի և գազի պետական համալսարանի բակալավրիատում:

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ՀՀ քաղաքացիություն ունեցող մինչև 30 տարեկան անձինք: Դիմորդները կընտրվեն «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» կամ «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից քննության արդյունքների և հարցազրույցի հիման վրա:

Ընկերությունն երաշխավորում է համալսարանն ավարտելուց հետո ուսանողներին ապահովել աշխատանքով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համակարգում:

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անձնակազմի կառավարման բաժին՝ 010 29 48 62 հեռախոսահամարով։



Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am