Անցկացվել է կլոր սեղան «Գազպրոմ» ՀԲԸ արտասահմանյան դուստր ընկերությունների մինչնախագծային և նախագծային գործունեության թեմայով

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում անցկացվել է կլոր սեղան, որի ընթացքում քննարկվել են «Գազպրոմ» ՀԲԸ արտասահմանյան դուստր ընկերությունների մինչնախագծային և նախագծային գործունեությանն առնչվող մոտեցումները և հրատապ հարցերը։

Քննարկմանը մասնակցել են «Գազպրոմ» ՀԲԸ մի շարք պրոֆիլային դեպարտամենտների, «Գազպրոմ տրանսգազ Բելառուս», «Գազպրոմ Ղրղզստան», «Գազպրոմ ՑՊՍ» ընկերությունների ներկայացուցիչները։

Կլոր սեղանի մասնակիցներին ողջույնի խոսք է հղել «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահի տեղակալ — Դեպարտամենտի պետ Օ․Աքսյուտինը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Ա․ Հակոբյանը՝ ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին, նշել է, որ նման ձևաչափը թույլ է տալիս ոչ միայն առանձնացնել մինչնախագծային և նախագծային գործունեությանը վերաբերող հրատապ և խնդրահարույց հարցերը, այլ նաև ստեղծում է դրանց օպտիմալ լուծումները գտնելու հնարավորություն։ Սա նաև լավ հարթակ է տվյալ ոլորտում փորձի փոխանակման առումով։

«Կլոր սեղանի թեման մեր ընկերության համար օրակարգային է, քանի որ մեր նախագծերից յուրաքանչյուրը՝ սկած գազաֆիկացումից, վերջացրած Աբովյանի ԳՍՊԿ-ի վերակառուցման և արդիականացման ծրագրով, կարևոր տեղ է զբաղեցնում „Գազպրոմ Արմենիա“ ընկերության ռազմավարական զարգացման մեջ։ Նախագծերի հաջող իրագործումը պահանջում է մանրակրկիտ պլանավորում և համակարգում բոլոր փուլերում՝ նախապատրաստումից մինչև օբյեկտի շինարարության ավարտը։ Վստահ եմ, որ մենք կանցկացնենք արդյունավետ քննարկումներ կլոր սեղանի շրջանակում, կկարողանանք գտնել առավել հրատապ հարցերի համալիր լուծումները», — նշել է Ա․ Հակոբյանը։

Կլոր սեղանի ընթացքում որպես մոդերատոր հանդես է եկել «Գազպրոմ» ՀԲԸ Դեպարտամենտի պետի տեղակալ — Վարչության պետ Վ․ Կոլդոմասովը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Զարգացման ներդրումային ծրագրերի բաժնի պետ Ա․ Ավետիսյանը ներկայացրել է Ընկերության 2024թ․ ներդրումային գործունեության մասին զեկույցը։ Համապատասխան զեկույցներով հանդես են եկել նաև «Գազպրոմ» ՀԲԸ պրոֆիլային դեպարտամենտների, «Գազպրոմ տրանսգազ Բելառուս», «Գազպրոմ Ղրղզստան», «Գազպրոմ ՑՊՍ» ընկերությունների ներկայացուցիչները։

Զեկույցներից հետո կլոր սեղանի մասնակիցներն «հարց-պատասխան» ձևաչափով անցկացրել են քննարկումներ։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am