Նորություններ

Հոկտեմբեր 2024 թվական

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա.Հակոբյանը հանդիպեց «Գազպրոմ» ՀԲԸ «Ֆակել» 10-րդ կորպորատիվ փառատոնի զոնալ փուլի դափնեկիրներ Գառնիկ Մսրյանի և Արփի Աղաբեկյանի, ինչպես նաև պատվիրակության անդամների հետ։

Երևան քաղաքի մյուս հատվածների օրեցօր աճող գազասպառման ծավալների պահանջի բավարարման նպատակով, գերատեսչությունների, ինչպես նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի №970-Լ որոշմամբ հաստատվեց «Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), ըստ որի՝ փուլային եղանակով, նախատեսվում է կառուցել թվով 4 նոր գազի ճնշման կարգավորման հանգույցներ (ԳՃԿՀ) և հիմնական սնող գազատարներ

Սևանի և Կոտայքի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերում (ԳԳՄ) արտագնա խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին ԳԳ մասնաճյուղերի ընթացիկ գործունեությանն առնչվող առավել հրատապ հարցերն ու խնդիրները, առաջիկա ջեռուցման սեզոնին ընդառաջ իրականացվող համալիր միջոցառումների և աշխատանքների ընթացքը։

Գառնիկ Մսրյանը, ով փառատոնում ներկայացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, ընդգրկվել է հաղթողների թվում՝ զբաղեցնելով 1-ին տեղը «Էստրադային վոկալ (մենակատարում)» անվանակարգում։

Ղրղզստանի օպերայի և բալետի ազգաին թատրոնում տեղի է ունեցել «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների ստեղծագործական համույթների և կատարողների «Ֆակել» 10-րդ կորպորատիվ փառատոնի Զոնալ փուլի բացման արարողությունը։

«Սինոփսիս Արմենիա» ընկերության հիմնադրման 20-ամյակի առթիվ 20-րդ անգամ անցկացվել է «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով հոբելյանական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ՏՏ ոլորտի լավագույն 37 ուսանողներին և աշակերտներին պարգևներ է հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական ապարատի, գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի, ինչպես նաև դուստր ընկերությունների ու հիմնարկների համապատասխան ստորաբաժանումների աշխատողները մասնակցել են եռօրյա համաժողովի, որը վերաբերում էր մարդկային ռեսուրսների կառավարման, աշխատանքային իրավունքի, հարկային և հաշվապահական ոլորտներին առնչվող օրենսդրական վերջին փոփոխություններին։

Ներկայացվել են ԳԳ մասնաճյուղի արտադրական գործունեության ցուցանիշները, քննարկվել մասնաճյուղի աշխատանքի հետ կապված հրատապ հարցեր։

Հանդիսավոր միջոցառմանը Ա․Հակոբյանը նշել է, որ Լոռու ԳԳՄ-ի անձնակազմի աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի։