Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչներն այսուհետ բնական գազից օգտվելու հնարավորություն ունեն

30 հունիսի 2006, 15:00

Արարատի մարզի Դարբնիկ գյուղում ապրում են 460 ընտանիքներ, որոնց 90 տոկոսը վերաբնակներ են: Դարբնիկը հանրապետության այն համայնքներից է, որը նախկինում երբեք գազաֆիկացված չի եղել:

Հունիսի 30-ին դարբնիկցիները մեծ խանդավառությամբ ընդունեցին կապույտ վառելիքի մուտքը իրենց համայնք:
Խորհրդային տարիներին Արարատի մարզում գազաֆիկացված է եղել ընդամենը 57 համայնք, որից 4-ը քաղաքային: Այսօր կապույտ վառելիքից օգտվում է 75 համայնք, որից 21-ը` նոր գազաֆիկացված:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am