Եվս մեկ համայնք կօգտվի կապույտ վառելիքի ջերմությունից

Մեկդարյա պատմություն ունեցող Լուսաղբյուր գյուղը (Շիրակի մարզ), որը խորհրդային տարիներին անգամ չէր տեսել երկնագույն վառելիքի բոցը, տոնական տրամադրության մեջ էր: «ՀայՌուսգազարդը» ավարտել էր ընթացիկ աշխատանքները, եւ Լուսաղբյուրի գյուղամիջում, որտեղ հավաքվել էր ամբողջ համայնքը, տրվեց գյուղի գազամատակարարման մեկնարկը:

Շիրակի մարզի Ախուրյանի եւ Արթիկի տարածաշրջաններում արդեն գազաֆիկացվել են 22 համայնքներ: Խորհրդային տարիներին այս տարածաշրջանում բնական գազից օգտվել են 35 հազար ընտանիքներ, որից 24 հազարը` Գյումրի քաղաքում: Այսօր արդեն Շիրակի մարզում 40 հազար ընտանիքներ օգտվում են բնական գազից, որից 28 հազարը` Գյումրի քաղաքում: Եվս 8 հազար ընտանիքների հնարավորություն է ընձեռված հետագայում դառնալու համակարգի բաժանորդներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am