Ջեռուցվող դպրոց ծնողազուրկ երեխաներին

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն կազմավորման տասնամյակի կապակցությամբ բարեգործական միջոցառումների շրջանակում օրերս իրականացրել է Դիլիջան քաղաքի որբ և ծնողական խնամքից զուրկ երեխաների թիվ 1 հատուկ դպրոցի առաջին մասնաշենքի ջեռուցման աշխատանքները:

Դպրոցի սաներն իրենց երախտագիտությունն են հայտնել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տնօրինությանն ուղղված նամակում. «Համոզված եղեք, որ Ձեր աջակցության կարիքն ունեինք: Մեր տնօրենի, ուսուցիչների, դաստիարակների ջերմությանը գումարվեց նաեւ Ձեր ջերմ ուշադրությունը»:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am