736 մասնագետներ վերապատրաստվել են ուսումնատեխնիկական կենտրոնում

19 փետրվարի 2007, 12:00

2006թ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ուսումնատեխնիկական կենտրոնում ուսուցանվել, վերապատրաստվել են Ընկերության համակարգի, տարբեր կազմակերպությունների ու ձեռնարկությունների գազի տնտեսությունները շահագործող 593 մասնագետներ հետեւյալ մասնագիտացումներով՝ գազի տնտեսությունների շահագործում, ավտոգազալցավորման ճնշակային կայանների շահագործում, գազահամակարգերի տեխնիկական սպասարկում, գազաֆիկացված տարածքներում ծխաօդատար ուղիների սպասարկում, գազով աշխատող վառարանների ու ագրեգատների սպասարկում, պոլիէթիլենե խողովակների եռակցում: Կենտրոնում կազմակերպվող անհատական դասընթացներում ստացած գիտելիքների ստուգման արդյունքների հիման վրա սեղմված բնական եւ հեղուկ գազով աշխատող ավտոմեքենաները շահագործող 143 մարդ նույնպես ստացել են կենտրոնի համապատասխան վկայականներ:

Կենտրոնի ուսումնական բազան անցյալ տարի համալրվել է «Գազով աշխատող ջերմամատակարարման կենցաղային համակարգեր» տեղեկատու ձեռնարկով եւ «Կենցաղային գազասարքերի ծխաօդատար համակարգեր» մեթոդական ուղեցույցով:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button