Հանրային լսումներ 2007–2009թթ. ներդրումային ծրագրի հետ կապված
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2007–2009թթ. ներդրումային ծրագրի վերաբերյալ փետրվարի 15-ին հանրային լսումներ էր հրավիրել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` հասարակական կազմակերպությունների խնդրանքով:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ զարգացման ներդրումային ծրագրերի վարչության պետ Աշոտ Հակոբյանը համառոտ ներկայացրեց ներդրումային ծրագրի գլխավոր ուղղությունները: Ըստ զեկուցողի Ընկերությունը 2007–2009թթ. նախատեսում է իրականացնել 68.34 մլրդ դրամի ներդրումներ, այդ թվում` 2007թ.-ին` 40.340 մլրդ դրամ, 2008թ.-ին` 20.95 մլրդ դրամ, 2009թ.-ին` 7.05 մլրդ դրամ: Գազափոխադրաման համակարգում նախատեսվում է ներդնել 58.76 մլրդ դրամ, գազաբաշխման համակարգում` 6.94 մլրդ դրամ, սպասարկող ոլորտում` 2.64 մլրդ դրամ: Քննարկմանը ներկա «Սպառողների ասոցիացիա», «Բնակարանային-կոմունալ ոլորտի աշխատողների միություն», «Սպառողների իրավունքների պաշտպանություն», «Հասարակական պաշտպանների միություն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հարցադրումներն ու դիտարկումները ներկայացրեցին ներդրումային ծրագրի վերաբերյալ և ստացան սպառիչ պարզաբանումներ: Առաջիկայում կամփոփվեն արդյունքները, եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համապատասխան որոշում կկայացնի:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն