«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն երրորդ խոշոր հարկատուն է

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հրապարակված 300 խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ զբաղեցնում է երրորդ տեղը` 2006 թ. Ֆինանսական տարվա սկզբից հունվար-դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 13,733,409.9 հազար դրամ, որից հարկային մարմինների կողմից հավաքագրված գումարը կազմում է 13,389,400.8 հազար դրամ, մաքսային մարմինների կողմից հավաքագրված գումարը` 344,009.1 հազար դրամ: Այդ թվում` ուղղակի հարկեր /շահութահարկ, եկամտահարկ/`648,794.2 հազար դրամ, անուղղակի հարկեր /ԱԱՀ/` 12,962,088.3 հազար դրամ, հաստատագրված վճարներ` 1,785.6 հազար դրամ, այլ հարկեր, տուրքեր եւ պարտադիր վճարներ` 120,741.8 հազար դրամ:

Ընդ որում, հրապարակված ցանկի 43-րդ տեղը զբաղեցնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 1,031,321.5 հազար դրամ վճարած գումարով, 223-րդ տեղը` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 214,907,3 հազար դրամ վճարած գումարով, 262-րդ տեղը` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Ավտոգազ» ՍՊԸ-ն` 181,490.1 հազար դրամ վճարած գումարով:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am