Խախտումների վերաբերյալ կազմվել է 36 984 ակտ
2006թ. հոկտեմբերի 9-ից մինչեւ 2007թ. մարտ ամիսը ջեռուցման ժամանակաշրջանում հանրապետության տարածքում գազասպառման կենցաղային համակարգերի անվտանգության ապահովման նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգի հսկիչների և տեխնիկական տեսուչների մասնակցությամբ ստուգայցեր են կատարվել ընդհանուր թվով 447 973 բնակարաններ եւ առանձնատներ: Դրանցից 130 711-ում միայն հունվար-փետրվար ամիսների ընթացքում գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի ներտնային տեխնիկական սպասարկման ծառայությունների կողմից մատուցվել են տեխնիկական կանոնակարգերով նախատեսված գազասարքերի կարգաբերման և ծխաօդատար ուղիների պիտանելիության ստուգման ծառայություններ:
Ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտումները հիմնականում վերաբերում են անսարք, ինքնաշեն կամ ինֆրակարմիր ճառագայթման վառարանների ու այրիչների անօրինական օգտագործմանը, նախագծից դուրս գազասարքերի տեղադրմանը: Խախտումների վերաբերյալ կազմվել է 36 984 ակտ: 611 բաժանորդների մոտ դադարեցվել է գազամատակարարումը: Անջատվել են թվով 18 889 գազասարքեր, որից 4963-ը ՝ փետրվարին:Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36