«ՀայՌուսգազարդ»-ը հետաքրքրված է համակարգը համալրել երիտասարդ մասնագետներով

Մարտի 7-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչական շենքում հրավիրված հանդիպմանը ամփոփվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 17 ուսանողների նախադիպլոմային արտադրական պրակտիկան` համալսարանի ֆինանսահաշվային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանի մասնակցությամբ: 2006թ. հոկտեմբեր ամսից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները ուսումնակրթական ծրագրերի շրջանակում ուսումնասիրում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ —ում կիրառվող հաշվապահական հաշվառման համակարգը` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից համալսարանում հիմնադրված լսարանում:

Ուսանողները` որպես հաշվապահական հաշվառման մասնագիտությամբ ստաժորներ, կաշխատեն Ընկերության համակարգի կառույցներում, գազամատակարարման եւ գազաֆիկացման մասնաճյուղերում, նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններում: Ուսումնաարտադրական գործընթացն անցած լավագույն շրջանավարտներին մարզային մասնաճյուղերում հնարավորություն կտրվի անցնել հիմնական աշխատանքի:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am