Մշակվել և համակարգում ներդրվել է թվով 17 նորմատիվ փաստաթուղթ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն, լինելով գազի համակարգի միակ մասնագիտացված ընկերությունը Հայաստանում, ակտիվորեն մասնակցում է ոլորտին վերաբերող տեխնիկական նորմատիվային փաստաթղթերի մշակման, վերամշակման, լրամշակման գործընթացներին: Մասնավորապես, արդեն մշակվել և համակարգում ներդրվել է թվով 17 նորմատիվ փաստաթուղթ, այդ թվում «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերը, «Գազաբաշխման համակարգերի նախագծում եւ շինարարություն» ձեռնարկը, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ եւ աշխատանքի անվտանգության պահանջներ» և «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգերը:
Վերամշակվել և կառավարության հաստատմանն են ներկայացվել «Մայրուղային գազատարների անվտանգ շահագործման կանոնները» և «Մայրուղային գազատարների տեխնիկական շահագործման կանոնները», առաջարկություն է ներկայացվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 09.12.2005թ. 199-Ն որոշմամբ հաստատված «Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման /մատակարար-բաժանորդ /բնակիչ/» պայմանագրի եւ նրան կից հավելվածներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ոլորտի խնդիրների կանոնակարգման ու գիտատեխնիկական զարգացման նպատակով առաջարկվել է համակարգում ներդնել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի կողմից մշակված «Կենցաղային գազասարքերի ծխաօդատար համակարգեր» ձեռնարկը:
2007թ. նախատեսված է ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման կազմակերպության ստանդարտի համապատասխանեցումը ԳՄՕԿ-ով սահմանված պահանջներին: Բացի այդ արդեն մշակվել և տպագրության է պատրաստվել «Ուղեցույց ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման» վերաբերյալ տեղեկատվական թերթիկը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36