5068 գազասպառող կազմակերպություն
Ընթացիկ տարվա մարտի 1-ի դրությամբ հանրապետությունում բնական գազի սպառող են հանդիսանում 5068 կազմակերպություններ, որոնք հունվար-փետրվար ամիսներին սպառել են 467.31 միլիոն խորանարդ մետր գազ: Ամենախոշոր գազասպառողներն են «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ, «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ն, «Նաիրիտ գործարան», «Արարատ ցեմենտ», «Միկա ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությունները: 2006թ. նույն ժամանակահատվածում 363.17 միլիոն խորանարդ մետր գազ են սպառել 3716 կազմակերպություններ:
Գազասպառող կազմակերպությունների թվի աճը պայմանավորված է գազաբաշխման ցանցի ընդլայնման և նոր տարածքների գազաֆիկացման աշխատանքներով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36