Համաձայնեցվում են էներգաբլոկի հետագա շահագործման տեխնիկական չափորոշիչները

ՀՀ կառավարության եւ «Գազպրոմ» ԲԲԸ միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն արդեն սկսել է «Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ» անավարտ շինարարության գույքային համալիրի ներդրումային փուլի իրականացումը, որն իր մեջ ներառում է ինչպես էներգաբլոկի անավարտ մասի շինարարությունը, այնպես էլ նրա արդիականացումը:

«Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ»

«Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ»

Ժամանակակից գազի տուրբիններ տեղադրելով` նախատեսվում է կայանի սահմանված հզորությունը հասցնել մինչեւ 440 ՄՎտ-ի: Հարկ է նշել, որ նախագծով նախատեսվում է համատեղել շոգետուրբինային եւ գազատուրբինային տեխնոլոգիաները, ինչը կարելի է համարել աննախադեպ ԱՊՀ երկրների համար: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 150–170 մլն դոլար:

Խարկովի «Էներգոպրոեկտ» նախագծային ինստիտուտը մշակել եւ «ՀայՌուսգազարդ»-ին է ներկայացրել էներգաբլոկի արդիականացման տեխնիկատնտեսական հիմնավորումների նախագիծը, որը ներկայումս քննարկվում է Ընկերության մասնագետների կողմից:
Այսօր Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում հրավիրված համատեղ խորհրդակցությանը, որին մասնակցում էին ՌԴ «Силовые машины» ԲԲԸ-ի «Լենինգրադի մետաղական գործարան» մասնաճյուղի, «ТКЗ Красный котельщик» ԲԲԸ-ի, Խարկովի «Էներգոպրոեկտ» նախագծային ինստիտուտի եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ներկայացուցիչները, քննարկեցին մի շարք հարցեր` էներգաբլոկի հետագա շահագործման տեխնիկական չափորոշիչների համաձայնեցման հետ կապված:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am